ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

2. Հայացք Չինաստանին 6 կողմից

2. Հայացք Չինաստանին 6 կողմից
28.11.2017 | 20:10

(Նախորդ մասը)

Հյուսիս-Արևելյան Ասիան միջազգային հարաբերությունների սխեմայում
Հյուսիս-Արևելյան Ասիան միշտ եղել է վայր, որտեղ հատվել ու բախվել են մեծ տերությունների շահերը: Քաղաքական ասպարեզում Հյուսիս-Արևելյան Ասիայի երկրների միջև չկա փոխվստահություն, առևտրատնտեսական ասպարեզում ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունները Չինաստանի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի միջև մտել են փակուղի, անվտանգության ոլորտում Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները սպառնում են տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը: Ճապոնիայի ու Հարավային Կորեայի ռազմական ալյանսը արտատարածաշրջանային պետություն ԱՄՆ-ի հետ խորացնում է սառը պատերազմի մենթալիտետը Հյուսիս-Արևելյան Ասիայում: Երբ Ռուսաստանը աստիճանաբար մեծացնում է ուշադրությունը ասիական գործերին, կարո՞ղ է օգնել ուժերի հավասարակշռություն հաստատել Հյուսիս-Արևելյան Ասիայում:


Հայացք Հյուսիս-Արևելյան Ասիայից Չինաստանին. Նանկինի միջազգային հարաբերությունների հետազոտական համալսարանի տնօրեն, պրոֆեսոր Չժու Ֆենը կարծում է, որ այսօրվա Հյուսիս-Արևելյան Ասիան աշխարհաքաղաքական կոնֆլիկտի բոլոր գործոններն ունի: Չլուծված պատմական վեճերը, մրցակցության խնդիրը, ուժեղացող ազգայնականությունը: Եթե Չինաստանը, Ճապոնիան ու Հարավային Կորեան համագործակցեն, կարող են ստեղծել նոր Ասիա: Առանց Չինաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի համագործակցության Արևելքի ու Արևմուտքի միջև ռեալ հավասարակշռություն չի լինի: Այսօրվա միջուկային խնդիրը Հյուսիսային Կորեայում մեծ տերությունների միջև ռազմավարական խաղ չէ, այլ պատասխանատվություն, որ պետք է կիսեն մեծ տերությունները:
Հարավ-Արևելյան Ասիան միջազգային հարաբերությունների սխեմայում
Չինաստանը սերտ հարաբերություններ ունի Հարավ-Արևելյան Ասիայի երկրների հետ, նրանք հաճախ են գործակցում քաղաքական ու տնտեսական ասպարեզում, նաև` անվտանգության ոլորտում: Սակայն տարածաշրջանից դուրս մեծ տերությունները նույնպես ակտիվացրել են իրենց միջամտությունը Հարավ-Արևելյան Ասիայում, որ հանգեցրել է բարդ ու անկայուն իրավիճակի: Քաղաքական ասպարեզում «ԱՍԵԱՆ-ի մոդելը՚, որի տարբերիչ գիծը կոնսենսուսն է, առաջատար դեր ունի Հարավ-Արևելյան Ասիայում քաղաքական համագործակցության մեջ: Անվտանգության ոլորտում տարածաշրջանի բոլոր երկրներում ահաբեկչության տարածման միտումներ են դրսևորվում և կա սպառազինությունների մրցավազքի ռիսկ: Տնտեսական ոլորտում Հարավ-Արևելյան Ասիան աստիճանաբար ստեղծում է տնտեսական համագործակցության համակարգ, որի ողնաշարը ԱՍԵԱՆ-ի ազատ առևտրի գոտին է:
Հայացք Հարավ-Արևելյան Ասիայից Չինաստանին. Մալայզիայի ռազմավարության և առաջնորդության ասիական ինստիտուտի միջազգային հարցերի խորհրդական, պրոֆեսոր Խու Իշանի կարծիքով` թեպետ Հարավչինական ծովի խնդիրը հստակ ցույց է տվել, որ Չինաստանը և տարածաշրջանի երկրների մի մասը անվտանգության որոշակի մարտահրավերներ ունեն, բախվում են արտաքին ուժերի միջամտությանը, այդ գործոնները չեն կարող խոչընդոտել Չինաստանի ու Հարավ-Արևելյան Ասիայի հարաբերությունների ամրապնդմանը: Պրոֆեսոր Իշանը կարծում է, որ ՙՄեկ գոտի, մեկ ճանապարհ՚ նախաձեռնության ամենահաջող արդյունքը ՙ21-րդ դարի ծովային Մետաքսի ճանապարհն է՚, որ ընդգրկում է Հարավ-Արևելյան Ասիան: Սակայն ՙմեկ ճանապարհի՚ ցուցադրական արդյունքը անխուսափելիորեն կհանգեցնի ՙմեկ գոտու՚ արագ առաջընթացին:
Մերձավոր Արևելքը միջազգային հարաբերությունների սխեմայում
Այս պահին իսլամական աշխարհում գերիշխանության համար քաղաքական ասպարեզում մրցակցում են մեծ տերություններ Սաուդյան Արաբիան և Իրանը: Անվտանգության ոլորտում ահաբեկչական ուժերին դժվար է տարածաշրջանում չեզոքացնել: Տնտեսական ոլորտում վերջին տարիներին նավթի համաշխարհային գների անկումը Մերձավոր Արևելքի տնտեսությանը ստիպեց վերափոխումներ սկսել: ԱՄՆ-ի միջամտությունը Մերձավորարևելյան տարածաշրջանի գործերին նվազել է, սակայն նկատելիորեն աճել է Ռուսաստանի ռազմական ներկայությունը: Չինաստանը ուշադրությունը կենտրոնացրել է Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի հետ համագործակցության վրա ահաբեկչության դեմ պայքարում` շարունակելով նպաստել Մերձավոր Արևելքում քաղաքական ու տնտեսական համագործակցությանը ՙՄեկ գոտի, մեկ ճանապարհ՚ նախաձեռնության շրջանակներում:


Հայացք Մերձավոր Արևելքից Չինաստանի վրա. Պեկինի օտար լեզուների համալսարանի պրոֆեսոր Մա Սյաոլինը վերլուծել է Մերձավոր Արևելքի հետ կապված խնդրի պատմական հենքը և աշխարհաքաղաքական հնարավորությունները և նշում է, որ այդ իրադարձությունների հետևում երկու մեծ տերությունների` Ռուսաստանի ու ԱՄՆ-ի խաղն է: Խոսելով չինական ՙՄեկ գոտի, մեկ ճանապարհ՚ նախաձեռնության մասին` Մա Սյաոլինը նշում է, որ Չինաստանը պետք է ամբողջությամբ օգտագործի այդ հնարավորությունը` բարեկամական հարաբերություններ զարգացնելու համար Մերձավոր Արևելքի երկրների հետ և ստեղծելու «նոր տեսակի դիվանագիտություն Մերձավոր Արևելքում՚: Աշխարհի համար ՙՄերձավոր Արևելքը մեծ տերության գերեզման է և մեծ տերության փորձաքար՚:
Եզրակացություն. Մեծ տերությունների և հարևան երկրների հետ հարաբերությունները միշտ եղել են պետությունների արտաքին քաղաքականության հիմնական բովանդակությունը: Տարբեր երկրների արտաքին քաղաքականությունը և ռազմավարական նպատակները փոխշաղկապված են և գործակցում են միմյանց հետ` համատեղ ձևավորելու ներկա միջազգային բարդ իրավիճակը: Եթե Չինաստանին հաջողվի աշխարհին նայել այլ երկրների տեսակետից, դա կօգնի բարելավել նրանց հետ երկխոսությունը: Միջազգային վերլուծական կենտրոն Phoenix New Media-ն ձգտում է ստեղծել միջազգային հարաբերությունների ռազմավարական սխեմաներ, որ առավել հասկանալի ու տեսանելի մոդելով արտացոլի գլխավոր միջազգային տերությունների արտաքին ռազմավարությունը և տարածաշրջանային անվտանգության ներկա վիճակը, նաև կառավարման, անվտանգության ու տնտեսության խնդիրները թեժ կետերում: Մենք ուզում ենք ընթերցողին ցույց տալ միջազգային հարաբերությունների ներկա վիճակը, որ օգնենք մտածել, թե ինչպիսին է այսօրվա աշխարհը: Ինչպե՞ս պիտի Չինաստանը միջազգային ասպարեզ դուրս գա:
ՖԵՆԻՔՍ, Չինաստան


Հ.Գ.
Սպասենք, որ Phoenix New Media-ն հայացք նետի մեր տարածաշրջանին: Թեպետ առանց Phoenix New Media-ի էլ ակնհայտ է` Հարավային Կովկասում բախվում են ոչ միայն գերտերությունների շահերը, այլև գործում են անցյալ դարից ժառանգած պատմական կոնֆլիկտները` Ռոմանովների ու Օսմանյան կայսրությունների փլուզումից հետո սահմանների վերաձևումների հետևանքով ծնված, որոնց պատմությունն ավելացրել է իր փոփոխությունները` հավելելով նոր կոնֆլիկտներ` տնտեսական ու քաղաքական հողի վրա: Գուցե Phoenix New Media-ն սովորեցնի ոչ թե հետ, այլ առաջ նայել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3263

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ